1․ Պատվիրատուից պահանջել և ստանալ Ծառայությունների պատշաճ մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվություն
Կատարողը պարտավոր է`
2․ Ծառայությունները մատուցել ամբողջ ծավալով, Պատվիրատուի հետ նախապես գրավոր և/կամ բանավոր կերպով համաձայնեցված ժամկետներում:
Պատվիրատուն պարտավոր է`
3․Կատարողի պահանջով ներկայացնել Ծառայությունների պատշաճ մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվություն` սահմանված ձևաչափով:
4․ Սույն Պայմանագրում որևէ փոփոխություն և լրացում վավեր է, եթե դա կատարված է գրավոր և ստորագրված է Կողմերի կողմից:
5․ Սույն Պայմանագի շրջանակներում Կատարողի կողմից դրա կատարման արդյունքում ստեղծված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բոլոր բացառիկ իրավունքների տիրապետողը և իրավատերը հանդիսանում է Պատվիրատուն: Կատարողը սույնով տալիս է իր անվերապահ համաձայնությունը, առ այն, որ այդպիսի մտավոր սեփականության օբյեկտները կարող են օգտագործվել և դրանց նկատմամբ բոլոր բացառիկ և ոչ բացառիկ իրավունքները մասնակի կամ ամբողջությամբ կարող են փոխանցվել այլ անձանց միայն Պատվիրատուի կողմից՝ առանց Կատարողին որևէ նախազգուցացման և առանց Կատարողի որևէ լրացուցիչ համաձայնության: