Վասպուրականի Թագավորություն

Ներածություն

Տասներորդ դարում Հայաստանն ապրում է ֆեոդալական մասնատվածության ժամանակաշրջան։ Հայաստանի հազիվ գլուխ եկած պետական ամբողջացումը սկսում է տալ իր առաջին ճեղքերը։ Առաջանում են տեղականնշանակություն ունեցող մի քանի թագավորություններ, որոնցից առանձնակի դեր ուներ Վասպուրականի թագավորությունը, որը Հայաստանի բոլոր տեղական թագավորություններից տնտեսական, քաղաքական և մշակութային ամենարարձր ծաղկման հասավ։

 

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վաղ միջնադարում Վասպուրականի տերիտորիան բաժանված էր նախարարական մի քանի տների միջև։ Այդ շրջանում Արծրունիների տիրումէին սոսկ Աղբակին և Մարդաստանին։ Հետագայում նրանք զորեղանում են և  աստիճանաբար տիրանում Ռշտունի, Անձևացի, Ակեացի, Գնունի և այլ տների կալվածներին: VIII դարի երկրորդ կեսին Վասպուրականը միավորվում է Արծրունիների իրավասության ներքո։ Վասպուրականը շրջապատված էր ամիրայություններով, որոնք զորեղ էին հատկապես Վանա լճի կողմ երում: Տերիտորիալ այս գոտին պատռելը դառնում է հրամայական պահանջ Վասպուրականի հետագա զարգացման, համահայկական միությունից նրա դուրս չմնալու համար: Արծրունիները քանիցս ընդհարումներ ունեցան Աոբերանիի ութմանկների և Ապահունիքի կայսիկների հետ։Դերենիկ Արծրունին (846 –885) ձեռնամուխ եղավ նաև Տարոնր իր իրավասության տակ գցելու գործին։ Տարոնում այդ շրջանում շարունակում էին իշխել Բագրատ բագրատունու որդիներ Աշոտն Դավիթը։ Վերջինս ամուսնանում է Դերենիկ Արծրունու քրոջ՝ Մարիամի հետ։Դերենիկի քեռորդի Հասան Արծրունու ջանքերով ձախողվում է Տարոնին տիրելու Դերենիկի փորձը: Իր կյանքի վերջին տարիներին Դերենիկը Հերի և Սալմաստի ամ իրաներից նվաճում է Հեր և Զարևանդ գավառները՝, որոնք մտնում էին հայոց Պարսկահայք նահանգի մեջ և ենթարկվում էին Աշոտ առաջինին՝, բայց այս շրջանում արդեն նվաճվել էին մահմեդական ամիրաների կողմից և գտնվում էին Ատրպատականի սահմաններում։ Դերենիկի մահից (885 թ.)հետո էլ հիշյալ շրջանները շարունակում էին մնալ Վասպուրականի կազմում։

Արծրունիները կամենում էր Վասպուրականին միացնել նաև Մոկք նահանգր: Այս ժամանակ Անձևացյաց տեր Գուրգենը պատերազմում էր Մոկքի Մուշեղ իշխանի դեմ, որին հաղթում և սպանում է մարտում’, բայց Մոկքը մնում է աննվաճ: Իսկ Տարոնը, Սասունը և Աղձնիքը նվաճում է Միջագետքի Ամիր ահմադ Շայբանին*, որը ոտնձգություններ էր կատարում նաև Վասպուրականի դեմ։ Նա ձերբակալեց Արզնի ամիրա Ասլմախրին, որը փեսայացել էր Արծրունիներին և դավանում էր քրիստոնեությունը:

896 թ. Ատրպատականի ամիրա Ափշինը, Սմբատ Բագրատունի թագավորին դաշնակցած, Աշոտ Արծրունու հետ հաշվեհարդարի նստելու դիտավորությամբ արշավեց Վասպուրական։ Ափշինը ասպատակներ է սփռում Վասպուրականում և տիրանալով Վանին, Արծրունի եղբայրներին տեղակայում 1 դմար և Սրինգ բերդերի մատույցներում’, Վասպուրականից անջատվում են Պարսկահայքից նվաճած շրջանները։ Վասպուրականի պատմության համար կարևոր նշանակություն ուներ։Նախճավան քաղաքի և նրան հարող գավառի հարցը: Հայոց հնագույն այս քաղաքի Բագրատունյաց թագավորության հաստատման շրջանում, բնականաբար, մտավ նրա մեջ: Նախճավանը կարևորագույն այն հանգուցակետն էր, որն ուժեղացնում էր Վասպուրականի քաղաքական շփումը Այրարատի ու Սյունիքի հետ: Հայոց պատմության փորձից ելնելով, Բագրատունի թագավորները քաջ գիտակցում էին, որ Նախճավանը կարող է հենակետ ծաոայել Ատրպատականի Համար ընդդեմ Հայաստանի։ Հարմարադեպ պահին Ատրպատականի ամիրան կարող էր Նախճավան — Գողթն — Դվին միջնորմով ջլատել հայոց ուժերը: Իսկ եթե քաղաքը գտնվեր Վասպուրականի կազմում, Հայաստանի դեմ ոտնձգությունների դիմելիս Ատրպատականի տերերը առաջին հերթին պիտի բախվեին Արծրունիներին։ 902 թ. Սմբատ առաջին թագավորը Նախճավանը նվիրում է իր քեռորդուն՝ Վա:սպուրականի գահերեց Աշոտ Արծրունուն, Մանազկերտի տակ կայսիկների դեմ շահած Հաղթանակում նրա մատուցած օժանդակության համար։

915-921 թվականներին Գագիկ Ա Արծրունի թագավորը Վանա լճում գտնվող Աղթամար կղզում մեծ շինարարություն է սկսում՝ դարձնելով այն անառիկ բերդաքաղաք՝ Վասպուրականի Արծրունյաց թագավորության քաղաքական ու հոգևոր կենտրոն։

Հիշյալ իշխանություններից ամենաընդարձակը և ամենազորեղը Վասպուրականի Արծրունյաց իշխանությունն էր, որը 908թ. Գագիկ Ա Արծրունու կողմից թագավորություն հռչակվեց Ատրպատականի ամիրայության օգնությամբ: Այն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած ընդարձակ տարածքը: Գագիկ Արծրունին կարճ ժամանակ անց ընդունեց Բագրատունյաց գահակալի գերիշխանությունը, որը սակայն երբեմն ձևական բնույթ էր կրում:

Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց, ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց: Աղթամար կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ Uբ Խաչ եկեղեցին և քաղաք ու արքունական պալատներ: Հետագայում լճի ջրերի բարձրացման հետևանքով քաղաքն անցավ ջրի տակ:

XI դ. սկզբին թագավորությունն ուներ 8 քաղաք, 72 բերդ ու 115 վանք և 4000-ից ավելի գյուղեր: Ամենահամեստ հաշվարկով թագավորությունն ունեցել է շուրջ 1 միլիոն բնակիչ:

Ներածություն

Հիշյալ իշխանություններից ամենաընդարձակը և ամենազորեղը Վասպուրականի Արծրունյաց իշխանությունն էր, որը 908թ. Գագիկ Ա Արծրունու կողմից թագավորություն հռչակվեց Ատրպատականի ամիրայության օգնությամբ: Այն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած ընդարձակ տարածքը: Գագիկ Արծրունին կարճ ժամանակ անց ընդունեց Բագրատունյաց գահակալի գերիշխանությունը, որը սակայն երբեմն ձևական բնույթ էր կրում:Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց բանակը: Այն նրա օրոք հզոր ուժ էր, որի օգնությամբ թագավորը հետզհետե ընդարձակեց արքայական տիրույթները: Գագիկ Ա-ն վերացրեց Վայոց ձորի իշխանությունը և այն միացրեց իր տիրույթներին: Ապա միացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում և Խաչեն գավառը: Վասպուրականի թագավորությունից գրավվեցին և Անիի Բագրատունիների տիրույթներին միացվեցին Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները:Գագիկ Ա-ի թագավորության շրջանում Հայոց տերությունը նշանակալից ուժեղացավ: Բագրատունի գահակալներն ամեն ինչ անում էին կենտրոնաձիգ իշխանությունն ուժեղացնելու համար: Սկզբնապես նրանք հասան նկատելի հաջողությունների, սակայն ավատատիրական անջատողական ձգտումներն ավելի ուժեղ գտնվեցին: X դ. սկզբներից սկսած միայն բուն Հայաստանում ձևավորվեցին մի քանի մեծ ինքնավարություն ունեցող թագավորություններ և իշխանություններ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *