Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը արդի գիտության առավել ուսումնասիրվող բնագավառներից է: Ամերիկացի քաղաքագետ Սամուել Հանթինգտոնի բնորոշմամբ՝ աշխարհի բնակչության 19 %-ն են միայն ժողովրդավարական, սակայն որպես իդեալական կառավարման ձև գրեթե բոլոր երկրներն են ձգտում դրան:

 

Գիտության մեջ առկա են ժողովրդավարության շուրջ 550 սահմանումներ:

 

Ժողովրդավարության մինիմալիստական հայեցակարգը պատկանում է ավստրացի գիտնական Յոզեֆ Շումպետերին. նա այն սահմանում է` որպես քաղաքական որոշումների ձեռքբերման ձև, որի դեպքում անհատները հասնում են իշխանության` մրցակցելով ժողովրդի ձայների համար:

 

1990-ին ամերիկյան քաղաքագետներ Թերի Կարլը և Ֆիլիպ Շմիտերը փորձեցին լրացնել այդ հայեցակարգը: Ժողովրդավարությունը բնութագրեցին որպես կառավարման ձև, երբ իշխանությունը պատասխանատու է քաղաքացիների առաջ իր գործողություների համար, իսկ քաղաքացիներն իրականացնում են իրենց շահերը իրենց կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով` վերջինների մրցակցության և համագործակցության պայմաններով:

 

Այժմ պրակտիկ դեմոկրատիան նույնացվում է «պոլիարխիա» եզրույթի հետ: Այդ մոտեցման հիմնադիր ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Դալը առանձնացնում է պոլիարխիայի 7 կետեր.

 

Ընտրովի պաշտոնյաններ, որոնց նկատմամբ առկա է վերահսկողություն,

Ազատ և արդար ընտրություններ,

Համընդհանուր ընտրություններ,

Ընտրովի պաշտոններին հավակնելու իրավունքներ,

Խոսքի ազատություն,

Այլընտրանքային ինֆորմացիայի հնարավորություն,

Ազատ կազմակերպություններ և միավորումներ կազմելու իրավունք:

Կարլը և Շմիտերն այս կետերին ավելացնումն են.

 

Ընտրված պաշտոնյաները պետք է իրենց սահմանադրական լիազորությունները կատարելու իրավունք ունենան,

Պետությունը պետք է լինի ինքնիշխան, գործի այլ պետություններից անկախ։

Աղբյուրը։

 

«Ժողովրդավարություն» եզրույթը առաջացել է Հին Հունաստանում, մասնավորապես` Աթենքի քաղաք-պետությունում մ․թ․ա 5-րդ դարում։ Ժողովրդավարությունը նշանակել է ժողովրդի իշխանություն, թեև սկզբնական շրջանում հույները օգտագործում էին այս եզրույթը աղքատների կամ զանգվածների իշխանությունը բնորոշելու համար։ Ներկայումս առավել տարածված է սահմանել ժողովրդավարությունը որպես վարչակարգի տեսակ, որը ժողովրդի մեծամասնության իշխանությունն է` պաշտպանելով փոքրամասնության իրավունքները։ Ժողովրդավարական կառավարության հիմնումը նախ և առաջ բխում է մարդու իրավունքների, շահերի և բարեկեցության ապահովությունից։

 

Ժողովրդավորության հիմնական սկզբունքներից են՝

 

Հավասարություն։ Այս գաղափարը առաջին հերթին վերաբերում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությանը, քաղաքացիների ունեցած հնարավորություններրի հավասարազորությանը` անկախ էթնիկ, սեռական, կրոնական և այլ պատկանելիությունից։

Քաղաքացիների մասնակցությունը։ Ժողովրդական վարչակարգում քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին, այն է` որոշումների ընդունման գործընթացին, որը երկկողմանի գործընթաց է՝ հասարակություն-կառավարություն (bottom-up) և կառավարություն-հասարակություն (top-bottom)։

Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։ Ընտրությունների արդյունավետության համար հարկավոր է, որ դրանք լինեն պարբերական, ազատ և արդար։

Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը պետք է լինի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականությունը առաջնորդի կամ պաշտոնյաների հաշվետվողականությունն է իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում թափանցիկության ապահովման միջոցով։

Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը ձգտում են մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանմանը, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում (1950թ․ Հռոմ)։

Ժողովրդավարական վարչակարգում որոշումների ընդունման գործընթացը լինում է երկու տեսակի՝ ուղիղ և ներկայացուցչական։ Ուղիղ ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները իրենք են մասնակցում քաղաքական որոշումների կայացման գործընթացին առանց միջնորդների ներգրավման։ Այս ձևի կիրառման վառ օրինակ է հանրաքվեի իրականացումը։ Ներկայացուցչական ժողովրդավարությունը առավել տարածված ձև է, որի ժամանակ քաղաքացիները ընտրում են ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են քաղաքական որոշումների կայացման գործընթացին՝ նպաստելով քաղաքացիների շահերի առաջխաղացմանը։

 

Ժողովրդավարության առանցքային ինստիտուտներն են օրենսդիր, գործադիր, դատական մարմինները և դրանց հստակ տարանջատվածությունը և անկախությունը։ Օրենսդիր մարմինը կատարում է ներկայացուցչական, օրենքների ու նախագծերի մշակման գործառույթ։ Գործադիր մարմինը պատասխանատու է օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքների ու նախագծերի կիրառման համար, ապահովում է սահմանադրականություն։ Դատական մարմինը իրականացնում է արդարադատություն, լուծում իրավական վեճեր՝ ղեկավարվելով օրենքներով։ Օրենսդիրը, գործադիրն ու դատականը՝ իշխանության ճյուղերն են, որոնց արդյունավետ գործունեությունը երաշխավորում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, այն է՝ հնարավորություն է տալիս միմյանց վերահսկելու ու փոխլրացնելու՝ կանխելով ուղղակի միջամտությունը։ Իշխանության չորրորդ ճյուղ են համարվում լրատվամիջոցները, որոնք նույնպես կարևոր բաղադրիչ են ժողովրդավարական վարչակարգում բազմակարծություն ապահովելու հարցում։

 

Ժողովրդավարական վարչակարգերը լինում են տարբեր տեսակների, որոնք դասվում են երկու հիմնական խմբում՝ թերի ժողովրդավարություն ու կայացած կամ լիարժեք ժողովրդավարություն։ Ժողովրդավարության կայացվածությունը որոշվում է ժողովրդավարական սկզբունքների լիարժեք գործածման, ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործունեության, ինչպես նաև ժողովրդավարության կայացմանն ուղղված ոլորտների ապահովման միջոցով։ Ժողովրդավարության կայացման հինգ ոլորտներն են՝ օրենքի գերակայությունը, պետական կառավարման համակարգը, քաղաքական հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը, ինստիտուցիոնալացված տնտեսական հասարակությունը։

 

ժողովրդավարական համակարգի դրական և բացասական լինելը

 

Իմ կարծիքով ժողովրդավարությունը շատ դրական դերն ունի, քանի որ ժողովուրդը կարող է մասնակցել երկրի կառավարմանը: Եվ կարևորը ժողովրդավորության հիմնական սկզբունքներն են որոնք են՝ հավասարությունը, մաղաքացիների մասնակցությունը, ընտրությունները, հաշվետվողականությունը և թափանցիկությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *