Հայերի և հայաստանի մասին գրավոր հիշատակուտյուններ

Հունական աղբյուրներում պահպանվել է հայերի ծագման մասին պատմող մի ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սեր վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կողքիս, որտեղ էլ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ Թարգամոսի (Թորգոմի) 8 որդիներից առաջացել են մի շարք կովկասյան ժողովուրդներ։ Այս 8 որդիներից ավագը Հայոսն էր, որից էլ առաջացան հայերը։ Մյուս որդիներից Քարթլոսից առաջացան վրացիները, իսկ մնացած որդիներից՝ աղվանական, լեզգիական և մի շարք այլ կովկասյան ցեղերը։Արաբական ավանդազրույցը գրի է առնվել Յակուտիի և Դիմաչկիի երկերում 12-13-րդ դարերում։ Այն նույնպես հայերի ծագումը կապում է համաշխարհային ջրհեղեղից հետո միակ ողջ մնացած մարդու՝ Նոյի որդիների հետ[58]։ Ըստ ավանդազրույցի՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթանը (Թորգոմ)։ Հենց նրանից էլ սերեց հայերի նախնին՝ Արմինին։ Ավանդազրույցը հավաստում է, որ Արմինինի եղբայրներից էլ առաջացան վրացիները և աղվանները։ Այս պատմությունը պահպանել է նաև հնդեվրոպական ժողովուրդների եղբայրության ու բարեկամության փաստը՝ նշելով, որ հայերին ազգակից են հույները, սլավոնները, ֆրանկները և պարսիկները[57]։Հին եբրայական ավանդազրույցը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք․ա I-Ք․հ․ I դարեր) կողմից «Հրեական հնախոսություն» գրքի էջերում, ըստ որի՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Այս տեղեկության վերաբերյալ կա տարակարծություն։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Հայկի սերունդներից Արա Գեղեցիկին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ խոսքը վերաբերում է Վանի թագավորության արքա Ռուսային, քանի որ նա հայտնի է որպես «Ռուսա Էրիմենայի որդի», և նրա անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով[59]։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *