1. Եթե Դուք կարողանաք A4 ֆորմատի թուղթը ծալել 42 անգամ, ապա այն կհասնի լուսնին:
2. Փորձեք շնչել և կուլ տալ միաժամանակ: Չեք կարող:
3. Յուրաքանչյուր տարի կոկոսն ավելի շատ մարդ է սպանում, քան շնաձկները:
4.Մեր մարմնում կա այնքան երկաթ, որով հնարավոր կլինի պատրաստել 7.5 սմ մեխ։
5.Երբ դուրս եկավ «Աստղային պատերազմների» առաջին ֆիլմը, Ֆրանսիայում մարդկանց դեռ գլխատում էին գիլիոտինով:
6.Շեքսպիրը և Պոկահոնտասն ապրել են միևնույն ժամանակներում:
7.Քեմբրիջի համալսարանն ավելի հին է, քան ացտեկների կայսրությունը:
8.Սատուրնի և Յուպիտերի վրա ադամանդե անձրև է տեղում:
9.Մարդկանց ԴՆԹ-ն 50 տոկոսով համընկնում է բանանի ԴՆԹ-ի հետ:
10.Տեխասում ավելի շատ վագր կա, քան ամբողջ աշխարհում:
11.Հավանականությունը, որը Դուք խմում եք ջուր, որը պարունակում է ջրի մոլեկուլներ, որոնք եղել են որևէ դինոզավրի մարմնում, հավասար է գրեթե 100 տոկոսի:
12.Նյու Յորքն իրականում ավելի հարավ է գտնվում, քան Հռոմը:
13.Չարլզ Դարվինը և Ավրաամ Լինքոլնը ծնվել են նույն տարվա նույն ամսվա նույն օրը: