Ստուգատեսային շաբաթ. Սեբաստացու օրեր

Քոլեջում տեղի են ունենում շատ նախագծեր,ծեսեր,տոներ և ցանկանում եմ ներկայացնել այն նախագծերը որոնց մասնակցել եմ կամ պետքե մասնակցեմ։

Մասնակցել եմ՝

Թամարա Ղահրամանյանի Սեբաստացու օրեր նախագծին, որում ներկայացրել եմ իմ սիրելի Հայաստանը, իմ երազանքները հայաստանի և մայրաքաղաք Երևանի մասին։ Իմ կատարած աշխատանքի հղումը։

Մասնակցելու եմ՝

Էլյա Սահակյանի՝<< Ո՞վ ենք մենք՝ որտեղի՞ց ենք գալիս>> նախագծին,որում ներկայացնելու եմ իմ նախնիների պատմությունը։

Մասնակցել եմ՝

<<Ցուցահանդես Վաճառք>> նախագծին, համակարգումը՝դասավանդողներ, դաստիրակներ։ Ցուցահանդես վաճառքի վաճառվելու է միայն ձեռքի պատրաստված պարագաներ։

Մասնակցել եմ՝

Մարինե Մկրտչյանի նախագծին՝ <<Սեբաստացի Պատանիներ․ Երաշտական Կանգառ>> 

Մասնակցելու եմ՝

Մարիամ Քալանթարյանի՝ նախագծին, որում պատմելու ենք Մխիթար Սեբաստացու մասին թե ով է եղել նա ինչով է զբաղվել։

Մասնակցել եմ՝

Երկուշաբթի օրը՝ Նոյեմբերի 23-ին, մենք բոլորս պետք է մասնակցենք Նելլի Գեղամյանի նախաձեռնած ծառատունկին՝ որտեղ 1կուրսեցիներս տնկելու ենք մեր անվանական պտղատու ծառերը։ Նախագծի հղումը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *